Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. Էրդողան
Հասարակություն

Ես դեմ եմ հրապարակավ քննարկել մարտական գործողությունների ընթացքը. Սեյրան Օհանյանը դիմեց ՊՆ-ին, ԱԱԾ-ին և ԶԼՄ-ներին

Սրանք, կարծում եմ, որ մանիպուլյացիոն քայլեր են, որովհետև պատերազմի ժամանակահատվածում ես ուղիղ 40 օր եղել եմ Արցախում և տեղում լինելով, որևիցե մի կետում, այդ թվում՝ Ստեփանակերտում, չեմ լսել, չեմ տեղեկացել, որ, ասենք, այդպիսի անձինք կան կամ այդպիսի անձանց բռնել են: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարութանը, ըստ որի՝ կան դավաճաններ, ովքեր ասել են, որ հողերը վաճառված են և պետք չէ կռվել:

«Եթե հայտարարողներն այդպիսի տեղեկություն ունեին, ուրեմն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեին, համագործակցելով այսօրվա մեր դատաիրավական համակարգի հետ, որպեսզի այս մեկ տարվա ընթացքում իրենք կարողանային բացահայտել և տեսնել՝ ովքեր են դավաճանները: Համենայն դեպս, հարուցված քրգործեր կան, և այդ քրգործերի և՛ քանակը, և՛ շարունակական աշխատանքը բավականին երկար են տևում: Այդ ընթացքում, կարծում եմ, մեր իրավական համակարգը պատասխան կտա այդ հարցերին»,- ասաց Օհանյանը:

Նա անդրադարձավ նաև Արագածոտնի մարզպետի այն հայտարարությանը, թե՝ «մտնում էին Շուշի, գեներալներին խնդրում էի` կրակեք, ասում էին` չենք կարող»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իշխանության ներկայացուցիչներն իրենից խորհուրդ հարցրե՞լ են:

«Ես 44 օրվա ընթացքում տարբեր տեղերում եմ եղել, և Արցախի իշխանությունների հետ համագործակցված խորհրդատվական աշխատանք եմ կատարել: Եվ այն, ինչ ասում է Արագածոտնի մարզպետը, պետք է հարցնել Արագածոտնի մարզպետից: Ես իր հետ չեմ հանդիպել, չնայած այլ մի քանի մարզպետերի հետ հանդիպել եմ: Պետք է ասեմ հետևյալը՝ ես դեմ եմ հրապարակավ քննարկել մարտական գործողությունների ընթացքը, հատկապես այն գործողությունների, որտեղ նշվում են տեղանուններ, զորքեր, զորքերի գործողություններ, առավել վատ է, երբ ցույց են տալիս ինչ-որ քարտեզներ, դրանք ռազմական գաղտնիքներ են, չնայած այդ գաղտնիքների մի մասն արդեն վերհանված են, բայց այդ ամեն ինչի վերլուծությունը պետք է Պաշտպանության նախարարությունն իրականացնի, որովհետև ՊՆ-ի կարողությունների, նրա գործողությունների, մարտավարության, ռազմավարության մասին համապատասխան եզրակացություն կարող է կազմել նաև հակառակորդը: Ես դեմ եմ այդպիսի քննարկումներին, խորհուրդ եմ տալիս և՛ ՊՆ-ի և՛ ԱԱԾ ղեկավարությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկեն և նաև խնդրում եմ մեր ԶԼՄ-ներին պահպանել այդ ռազմական գաղտնիքը և ռազմական էթիկետի նորմերը»,- ասաց Օհանյանը: