«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը կփորձի գնել Կալիդու Կուլիբալիին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը առաջիկա ամռանը ևս կփորձի գնել իտալական «Նապոլի»-ի առաջատար Կալիդու Կուիբալիին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Անգլիական ակումբը նախորդ ամռանը ցանկանում էր գնել սենեգալցուն, սակայն նրանք բավարարվեցին Ռաֆայել Վարանի տրանսֆերը ձեռք բերելով։
Ընդգծենք, որ Կուլիբալիի հրաժարագինը զգալի նվազել է և մանչեսթերյան ակումբը կփորձի առաջիկա ամռանը ևս գնել Կուլիբալիին։