Ավետիսյանների իրավահաջորդները դատական նիստի համար նորմալ պայմաններ են պահանջում
Հիշեցնենք, որ ռուսական ռազմաբազայում անց է կացվում Ավետիսյանների սպանության գործով առաջին դատական նիստը: Քիչ առաջ դատարանը հայտարարեց 10 րոպե ընդմիջում, քանի որ Ավետիսյանների իրավահաջորդները պահանջում էին նորմալ պայմաններ դատական նիստն իրականացնելու համար: Նրանք դատական նիստի անցակցման համար պահանջում էին այլ դահլիճ:
Իրավահաջորդներից Լուսինե Սահակյանը սկսեց բղավել, երբ նրան փաստաթղթերը դնելու համար սեղանի փոխարեն առաջարկեցին օգտագործել աթոռը:
10 րոպե անց նիստը վերսկսվեց: Այս պահին կարգավորում են թարգմանչի խնդիրը: