Պուտինը ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ում շփման շրջանակներում կան «COVID-19»- ի հայտնաբերված դեպքեր, պետք է ինքնամեկուսանա։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Կարանտինի ժամկետի մասին տեղեկություններ չկան:
Նախօրեին Ռուսաստանի ղեկավարը, պարաօլիմպիականների հետ զրույցի ժամանակ ասել է, որ իր շրջապատում շատերը կորոնավիրուսով են հիվանդ: Պուտինը շեշտել է, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը պատվաստվել է «Sputnik V» պատվաստանյութով գարնանը: