Նիգերիայի բանտերից մեկից փախել է մոտ 240 բանտարկյալ
Նիգերիայի Կոգի նահանգում անհայտ անձինք հարձակվել են բանտի վրա ՝ կազմակերպելով զանգվածային փախուստ:
Հարձակման արդյունքում մոտ 240 բանտարկյալ փախուստի է դիմել, իսկ հաստատության անվտանգության առնվազն երկու աշխատակից զոհվել է:
Տեղական իշխանություններն արդեն հաստատել են հարձակման փաստը, սակայն մինչ այժմ նրանք ճշգրիտ տվյալներ չեն տրամադրում փախածների ու տուժածների մասին: Աղբյուրները նշում են, որ մի խումբ զինված գրոհայիններ հարձակվել են Կոգիի բանտի վրա, նրանք պայթեցրել են հիմնարկի շրջակայքը և պահակախմբի հետ փոխհրաձգության մեջ մտել:
Հարձակվողների դրդապատճառները դեռ անհայտ են, ներկայումս Նիգերիայի իրավապահ մարմինները փնտրում են ինչպես փախուստի դիմած բանտարկյալների, այնպես էլ հարձակում իրականացրած անձանց։