Սուլշերը խոսել է Ռոնալդուի և Վարանի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը խոսել է թիմի այն ֆուտբոլիստների մասին, ովքեր մեկ անգամ չէ, որ հաղթել են Չեմպիոնների լիգան:
«Այժմ թիմն ունի Չեմպիոնների լիգայի մի քանի գավաթներ նվաճած ֆուտբոլիստներ: Որքա՞ն կարևոր է սա՝ հաշվի առնելով նրանց փորձառությունն ու մտածելակերպը:
- Իհարկե լավ է: Կրիշտիանուն և Վարանը «Ռեալի» հետ չորս անգամ նվաճեցին Չեմպիոնների լիգան, իսկ Ռոնալդուն այն մեզ հետ վերցրեց այստեղ: Կարծում եմ, որ այս ֆուտբոլիստներին ավելի մոտ տեսնելը հիանալի է թիմում բոլորի համար: Նրանք եկան, շատ լավ համակերպվեցին: Նրանք այստեղ են, որպեսզի օգնեն թիմին », - ասել է Սուլշերը: