Հոսպիտալացվել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը
Չեխիայի նախագահ, 76-ամյա Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալի ներկայացուցիչ Իտկա Զինկեն:
«Մոտ մեկ ժամ առաջ հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե ինչ պատճառով է հոսպիտալացվել նախագահը։
Չեխական մի շարք լրատվամիջոցներ փորձում են պարզել երկրի նախագահի հոսպիտալացման պատճառները։