Ուկրաինան Թուրքիայից կգնի ևս 24 հատ «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք
2021-22 թվականներին Ուկրաինան նախատեսում է գնել թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի ևս չորս համալիր (24 անօդաչու թռչող սարք)։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նշվում է, որ Կիևը ներկայումս ունի երկու նման համալիր (այսինքն՝ 12 անօդաչու թռչող սարք), որոնցից մեկը գտնվում է երկրի ռազմաօդային ուժերի, իսկ մյուսը՝ ռազմածովային ուժերի տրամադրության տակ:
Նշվում է նաև, որ ուկրաինացի զինվորականներն ու մասնագետները պետք է նոր դասընթացների մասնակցեն, որպեսզի կարողանան անօդաչու թռչող սարքին տիրապետել շատ լավ։