Իրանի և Ռուսաստանի նախագահները կարող են հանդիպել մոտակա օրերին
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին կարող է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Տաջիկստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը` նվիրված կազմակերպության ստեղծման 20-ամյակին, կանցկացվի սեպտեմբերի 17-ին` Դուշանբեում:
2021 թվականին կազմակերպությունը նախագահում է Տաջիկստանը: