Պուտինն ու Ասադը հանդիպել են Մոսկվայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանը քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պուտինն ու Ասադը հանդիպել են Մոսկվայում: Բանակցությունները տեղի են ունեցել Կրեմլում: Ասադը չնախատեսված այցով մեկնել է Մոսկվա: Պեսկովի խոսքով՝ Ասադն արդեն վերադարձել է Սիրիա և գտնվում է Դամասկոսում:
Նա նաև բացատրել է, թե ինչու չի հայտարարվում Ասադի այցը Մոսկվա:
«Կան անվտանգության որոշակի նկատառումներ, որոնց պետք է հետևել։ Այս նկատառումներից ելնելով, իհարկե, այդպես էլ չհայտարարվեց տեղեկատվությունը լրատվամիջոցներին։ Այն տրամադրվեց լրատվամիջոցներին Սիրիայի նախագահի տուն վերադառնալուց հետո»,-ասել է Պուտինի խոսնակը: