Ինչի՞ համար մի ամբողջ ընտանիք վերացրեցին. Ավետիսյանների հարազատներ (տեսանյութ)
Պերմյակովը բերվեց ռուսական ռազմաբազայի դատական նիստերի դահլիճ: Ավետիսյանների հարազատները լացակումաց հայտարարեցին, թե ինչու են Պերմայոկվին դատում ռուսական ռազմաբազայում` էս ինչ երկիր է, էս ինչ արդարություն է, ինչու Հայաստանի Հանրապետությունում դատարաններ չկա՞ն, որ այստեղ են դատում:
«Նախագահը խոստացավ, մենք էլ շնորհակալություն հայտնեցինք, որ հայկական դատարանում են դատելու, բայց հիմա հակառակն է, ինչու ռուսական ռազմաբազայում»,- լացակումաց խոսել են հարազատները:
Հիմա փորձում են հանգստացնել Ավետիսյանների հարազատներին, ովքեր բղավում են` «ինչի՞ համար մի ամբողջ ընտանիք վերացրեցին»:
Ինչ դատական նիստը սկսվել է Ավետիսյանների հարազատները փորձում են բոյկոտել դատական նիստը, սակայն դատավորը ոչ մի կերպ չհետաձգեց նիստը:
Հարազատները բղավում են, որ ամոթ է, ինչու են այդ «ռուս ապուշի» անվտանգությունը փորձում այդպես պահել, այն ինչ հրապարակավ պետք է այրեն: Այս պահին հարազատներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:
Մանրամասները` տեսանյութում