Ողջամիտ կասկած է առաջացել, որ դուք Արցախից վերջնականապես ուզում եք հրաժարվել. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Երբ որ մենք Արցախի հարցը քննարկում էինք, դուք ասացիք, որ ունեք միջխորհրդարանական հանձնաժողով, որը շատ ավելի բարձր մակարդակով գործող հանձնաժողով է, և այդ հանձնաժողովի մակարդակը չպետք է իջեցնենք՝ նոր հանձնաժողով ստեղծելով: Պարզվեց, որ Արցախի հանրապետության ԱԺ-ն, որը նոր ընտրվել է, դրանից հետո ոչ մի նիստ չի գումարվել այդ հանձնաժողովի շրջանակներում: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Այո, մենք եղել ենք Արցախի Ազգային ժողովում, հարցրել ենք իրենց՝ միջխորհրդարանական նիստ արե՞լ եք, թե՞ չէ: Չեն արել: Երբ որ մի անգամ պետք է Հայաստանում արվեր, մի անգամ՝ Արցախում, ոչ մի անգամ չի արվել: Այսքանից հետո դուք մերժում եք հանձնաժողովների ստեղծման գաղափարը, ընդհանրապես Արցախ անունը և մեզ մի բան եք ասում, որն իրականությանը չի համապատասխանում: 30-ամյակն ենք նշում Արցախի, այսքան ցածր մակարդակով երբեք որևէ հոբոլյան չի նշվել: Այսքանից հետո դուք ուզում եք մեզ համոզել, որ Արցախն ավելի՞ եք կարևորում: Ողջամիտ կասկած է առաջացել, որ դուք Արցախից վերջնականապես ուզում եք հրաժարվել»,- եզրափակեց Ռուստամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում