«Մենք չենք խուսափում նոր թիրախավորումներից»․ Առուշ Առուշանյանը մասնակցելու է Գորիսի քաղաքապետի ընտրություններին (տեսանյութ)
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը վստահ է, եթե Առուշ Աուշանյանը լիներ Գորիսում՝ այնտեղ հարցեր կարող էր լուծել։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրուցում՝ անդրադառնալով Որոտանի ճանապարհային հատվածում ադրբեջանցիների կողմից ոստիկանական հենակետ տեղադրելու թեմային:
«Պատկերացնում եք, եթե հիմա Առուշ Առուշանյանը լիներ իր քաղաքում՝ Գորիսում, ինչ էր կատարվելու։ Դրա համար էլ Առուշանյանի կալանավորման ժամկետը երկարացրեցին»,-ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Գորիսի 12 բնակիչներին Փաշինյանի մեքենայի ուղղությամբ ձվեր նետելու և Մեղրիից 20 բնակչների «սյունյանց ողջյունի» համար մեղադրանք առաջադրելուն, ապա Վահե Հակոբյանը նշեց, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շարունակում է իր մանր վրեժխնդրությունը։
«Մինչև ո՞ւր է սենց գնալու․ Եթե մտածում է ցմահ նստելու է այդ աթոռին, չարաչար սխալվում է, նաև այն դատավորները, որոնք նման վճիռներ են կայացնում»,-ասաց Վահե Հակոբյանը՝ նկատելով, որ միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է։
Թե ինչպես դրան կարող է հասնել ընդդիմությունը՝ դեռ չի քննարկվել, բայց Վահե Հակոբյանը վստահեցնում է, որ կօգտագործվեն հնարավոր բոլոր միջոցները․ եթեպետք է՝ փողոց, եթե պետք է՝ ընտրություններ․․․
Նա հաստատեց նաև, որ Առուշ Առուշանյանը մասնակցելու է Գորիսի քաղաքապետի ընտրություններին «Առուշանյան դաշինքով», որը ստեղծել են «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները:
Դիտարկմանը, թե նոր թիրախավորումներ կլինեն Առուշանյանի նկատմամբ, Վահե Հակոբյաննն արձագանքեց․ «Մենք չենք խուսափում նոր թիրախավորումներից: Մեր խնդիրն է այս ապաշնորհ իշխանություններից ազատվելը ցանկացած ճանապարհով»։