Ինչ վերաբերում է ստերին, ապա ես դրանք չեմ մեկնաբանում. Ալեն Սիմոնյանը՝ Հունաստանի հանգստի մասին (տեսանյութ)
Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչու սեպտեմբերի 2-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Սիմոնյանը, չմեկնեցին Արցախ:
«Փոխարենը մենք Ձեզ և ՔՊ-ն ներկայացնող ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում՝ գերթանկարժեք հանգստավարում, լողափնյա դիսկոտեկում ուրախ ժամանց անցկացնելիս: Ինչո՞ւ Արցախ մեկնելու փոխարեն նախընտրեցիք նիկոնոսյան հանգիստը: Արցախ չմեկնելու պատճառն Ալիևի արգե՞լքն է ու գերի ընկնելու վա՞խը, թե՞ այլ պատճառներ կան»,- հարցրեց Մանուկյանը:
Ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ Արցախ պատվիրակություն մեկնել է և այն եղել է բավականին ներկայացուցչական:
«Ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին և ստերին, ապա ես դրանք չեմ մեկնաբանում»,- ասաց ԱԺ նախագահը:
Մանուկյանը հետաքրքրվեց նաև, թե ինչ միջոցներով է Սիմոնյանը կազմակերպել թանկարժեք հանգիստը, քանի որ Սիմոնյանի և նրա ընկերների հայտարարագրից՝ պետք է որ նրանք չկարողանային այդքան թանկարժեք վայրում հանգտանալ:
Մանրամասները՝ տեսանյութում