Իսրայելը Գազայում հրթիռակոծել է ՀԱՄԱՍ-ի թիրախները
Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ շարժման թիրախներին ՝ ի պատասխան Գազայի հատվածի տարածքից հրթիռների արձակման: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ կիրակի երեկոյան եւ երկուշաբթի գիշերը Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ:
«Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը հաջողությամբ որսացել է դրանք: