Ինչպես է տղամարդը բեմի վրա` ուղիղ եթերի ժամանակ, «հարձակվում» Էրդողանի վրա (տեսանյութ)
Համագումարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ նրա համակիրներից մեկը բարձրացավ բեմ ու տառացիորեն հարձակվեց Էրդողանի վրա։
Երկրպագուից նրան օգնեցին ազատվել անվտանգության աշխատակիցները։
«Իմ միակ նպատակը նախագահի գրկելն էր, բայց կարծում եմ, որ ինձ սխալ են հասկացել»,- ավելի ուշ ասել էր տղամարդը:
Հարկ է նկատել, որ տղամարդու արարքից Էրդողանը սարսափած էր։ Հստակ երևում է, որ նա վախենում է տղամարդու կտրուկ գրկապառնությունից։