Պետականության գենը կորցրել ենք. քաղաքագետ
«Պետականության գեն... այսպիսի հասկացություն կա»։ Գրում է քաղաքագետ Գագիկ Քեռյանը։
«Հայկական պետականությունը սկիզբ է առել մ.թ. ա. կամ ինչպես հիմա են ասում Քրիստոսից առսջ 9-րդ դարից։ Պատկառելի փաստ է, ես հպարտանում եմ դրանով։ Հիմա որ ուղղակի ասենք, օրինակ ղազախները, էստոնացիները կամ լատիշները հազիվ մի քանի տասնամյակ կարող են հաշվել իրենց պետականության պատմությունը։ Սակայն իրենց կազմակերպվածությամբ և պետական արժեքների նկատմամբ վերաբերմունքով շատ ավելի առաջ են, համեմատվել չենք կարող, շատ հետ ենք։
Նրանց համար անկախության ձեռք բերումը իրենց պետության հզորացման սկիզբն էր, Հայաստանում երկրի թալանի ու առ ու փախի սկիզբը։ Երեսուն տարի շարունակ ներքաղաքական պայքարի էությունը եղել է պայքարը սեփականության բաժանման. ու վերաբաժանման համար, Հակամարտության կարգավորման հարցում զրո արդյունք։
Ասածս ինչ է. պետականության գենը կորցրել ենք։ Այս է խնդիրը, մնացյալը երկրորդական են»,-գրել է Քեռյանը: