Երեք օրվա ընթացքում Քաբուլը լքել է ավելի քան 250 օտարերկրյա քաղաքացի
Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը նշել է, որ ավելի քան 250 օտարերկրյա քաղաքացի առանց խոչընդոտների լքել է Քաբուլը՝ վերջին երեք օրերի ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Անցած երեք օրերի ընթացքում ավելի քան 250 օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ԱՄՆ տասնյակ քաղաքացիներ և մշտական բնակիչներ, անարգել հեռացել են Քաբուլից Քաթարի թռիչքով»։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել Քաթարի կառավարության, Թալիբանի և այլոց հետ ՝ ապահովելու Ամերիկայի քաղաքացիների, նաև օտարերկրյա քաղաքացիների և աֆղանցիների անվտանգ դուրսբերումը, ովքեր ցանկանում են լքել երկիրը: