ԱՄՆ-ն փաստացի ընդունել է իր ռազմավարական ծրագրի փլուզումը․ Դմիտրի Մեդվեդև
Աֆղանստանից դուրս գալով՝ ԱՄՆ-ն բացահայտորեն ընդունեց իր արտաքին ռազմավարության փլուզումը։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
Gazeta.ru կայքում հրապարակված հոդվածում նա նշել է, որ «փորձելով փրկել իր հեղինակությունը և ամբողջ ՆԱՏՕ-ի հեղինակությունը, ԱՄՆ վարչակազմը հրաժարվեց ընդունել պարտությունը», և «փոխարենը, նա սկսեց օգտագործել «մեզ չեն վռնդում, մենք հեռանում ենք»:
Ընդգծենք, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի հեռանալուն զուգահեռ թալիբները կարճ ժամանակում գրավեցին ամբողջ երկիրն ու իշխանությունը վերցրեցին իրենց ձեռքը։