Խոշոր ու շղթայական ավտովթար` Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են «BMW X5»-ը, «Hyundai Elantra»-ն, «Nissan»-ն ու թիվ 24 երթուղու միկրոավտոբուսը. կան վիրավորներ
Սեպտեմբերի 10-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են «BMW X5», «Hyundai Elantra», «Nissan» և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: