Մեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»
Մամուլ

Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթորթը գրում է.

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Սասուն Խաչատրյանին երեկ կառավարությունում հարցախեղդ էին անում, որպեսզի հետագայում ընտրվի նախագահ: Ներկայացումը, կարելի է ասել, զավեշտ էր. պարզվեց՝ ՀՔԾ պետը, որ հայկական բանակում չի ծառայել, փորձառություն չի ունեցել, 44-օրյա պատերազմի ընթացքում էլ զբաղված էր այս կամ այն մարդկանց նկատմամբ քրգործեր հարուցելով, քննելով, հասցրել է Նուբարաշենում ռազմական գիտելիքներ ձեռք բերել և պատերազմին մասնակցել ՀՔԾ քննիչների հետ դիրքերում, վիրավորներ տալ: Թե որ հատվածում, գաղտնիք է:

Պարզվեց նաեւ, որ Սասուն Խաչատրյանն ավտոմեքենա չունի, վերջին հինգ տարվա ընթացքում օգտվել է կնոջ եղբորը՝ աներորդուն պատկանող ավտոմեքենայից, որն, ըստ Խաչատրյանի, շատ հազվադեպ է վարում․ «Նա մի քանի ավտոմեքենա ունի, բավականին ապահովված տղա է։ Ես քիչ եմ վարում մեքենա, քանի որ ունեմ ծառայողական մեքենա, իսկ ես առավոտից ուշ գիշեր հիմնականում աշխատավայրում եմ լինում»,-ասաց նա:
Նշենք, որ Խաչատրյանի ղեկավարած ՀՔԾ-ում բազմաթիվ քրգործերով մարդկանց նկատմամբ մեղադրանք են առաջադրում այն հիմքով, թե այս կամ այն գույքը փաստացի պատկանում է մեղադրյալին, սակայն գրանցված է աներձագի կամ այլ հարազատի անունով:

Հիմա, երբ Սասուն Խաչատրյանը վարում է աներորդու մեքենան, ինչո՞ւ դա չի նշանակում, որ փաստացի մեքենան պատկանում է իրեն, բայց գրանցված է աներորդու անունով: Հաջորդ փաստը. խոսելով իր ունեցած տան մասին՝ ասել է. «Բնակարանը ձեռք եմ բերել հիփոթեքային վարկով, հայտարարագրում այդ մասին նշված է։ Բնակարանը ձեռք եմ բերել պետական ծրագրի շրջանակներում «ԵՊՀ շրջանավարտներ» ՀԿ-ից, բնակարանի արժեքի տարբերությունը շուկայական գնից շատ մեծ չէ»։ Ընդծենք, որ բազմաթիվ գործերով ՀՔԾ-ն տարբեր պաշտոնատար անձանց մեղադրում է, որ շուկայական արժեքից ցածր արժեքով բնակարաններ են գնել՝ պատճառաբանելով, թե օգտագործել են իրենց պաշտոնեական դիրքը: Ստացվում է՝ Սասուն Խաչատրյանն էլ է օգտագործել դիրքը եւ շուկայականից էժան բնակարան ձեռք բերել:

Բացի այդ, լուրեր կան, որ Խաչատրյանի հարազատների անուններով գրանցված են բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր, սակայն երեկ չհետաքրքրվեցին՝ արդյոք այդ գույքերը փաստացի Խաչատրյանինն են, բայց այլոց անուններով: Գուցե դրանք կբացահայտվեն հաջորդ իշխանության օրոք։ «Աղջիկս անցյալ տարի ամուսնացել է և իր ամուսնության կապակցությամբ բոլոր բարեկամներս նվեր են բերել գումարի տեսքով». արդյոք այդ հարսանիքից գոյացած 43 մլն դրամ գումարի մասով հարկեր վճարե՞լ է հարսանիքի եկամուտներից, կամ հետաքրքիր է՝ հարսանեկան եկամուտները ինչու չեն փոխանցվել նորապսակներին:

Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր են հասել, որ Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի, բայց չգիտենք՝ գնելուց կամ նվեր ստանալուց հետո այն իրավաբանորեն ում անունով է գրանցված: Դիմեցինք ՀՔԾ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Եթե կարող եք հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որ Սասուն Խաչատրյանը, բացի իր հայտարարագրածից, որեւէ այլ վայրում, այդ թվում` Մոսկվայում ունի այլ գույք, ապա նա պատրաստ է այն նվիրել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը»:

Այսպիսով, մենք ներկայացնում ենք շենքի լուսանկարը, որտեղ նա փաստացի ունի բնակարան, որի հասցեն Մոսֆիլմովսկի 88 է, իսկ բնակարանի համարն ու շինարարի անունը դեռ չենք հրապարակում: Մնում է՝ Խաչատրյանը կատարի իր խոստումը. սպասում ենք բանալիներին: Եվ վերջում՝ բոլոր պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունները բացահայտելու հայտ ներկայացրած Սասուն Խաչատրյանին մի հարց. «Ձեր անցյալը, ներկան կոռուպցիայի հետ սերտ առնչվում է, կոռուպցիան հո պոզով ու պոչով չի՞ լինում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: