Ռուսական 102-րդ ռազմաբազայում խիստ հսկողություն է. այսօր Պերմյակովի դատավարությունն է (ֆոտո)
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ժամը 12.00-ին մեկնարկելու է Ավետիսյանների սպանության գործով առաջին դատական նիստը: Մինչ նիստի սկսվելը, արդեն իսկ այստեղ ոստիկանական ուժերի կողմից իրականացվում է խիստ վերահսկողություն, մանրակրկիտ զննում են դատական նիստին եկող թե լրագրողներին, թե այլ անձանց:
Նիստերի դահլիճը շատ փոքր է և լրագրողներին հազիվ է հաջողվում տեղավորվել: Այստեղ են հավաքվել մեծ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս պահին դեռևս տուժածների հարազատները չկան:
Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հայրը հայտարարել էր, որ այս դատական նիստին ներկա է լինելու, սակայն նա ևս դատական նիստին չի եկել:
Հիշեցնենք, որ Ավետիսյան ընտանիքի 7 անդմաների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին՝ ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն) եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ): Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:



