Կորոնավիրուսի հետևանքները հնարավոր է որոշել աչքի եղջերաթաղանթի միջոցով
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ մարդկանց մոտ կորոնավիրուսի հետևանքները հնարավոր է որոշել աչքի եղջերաթաղանթի օգնությամբ: Այս մասին գրում է British Journal of Ophthalmology»-ը:
Ինչպես բացատրում են փորձագետները, «COVID-19-ը հաղթահարածների մի մասի մոտ առողջանալուց մեկ ամիս անց զգալիորեն նվազում է եղջերաթաղանթի նյարդային մանրաթելերի քանակը: Այդ ախտանշանը կարող է պահպանվել ևս երեք ամիս անց:
Հաճախ նման հետևանքների են բախվում այն մարդիկ, ովքեր կորոնավիրուսը տարել են ուղեկցող նյարդախտային ցավով, որն ունեցել է անհասկանալի բնույթ: Հենաշարժողական ապարատի հետ կապված խնդիրները նույնպես դրա ազդանշանն են: