Թշնամին Քարվաճառում թունել է կառուցում (տեսանյութ)
Լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ադրբեջանակակն կողմն օկուպացված տարածքներում շինարարություն է իրականացնում։
«Քարվաճառում կառուցվող թունելն է` Տողասար-Մռավ: Այն ունի 11,6 կմ երկարություն: Հասկանում եք, թե սրանց թունելների սխեման ինչ պատկեր ունի: Գետնի տակով էլ են Արցախը շրջափակում․․․Սրա դեմն առնելու մի ձև կա մենակ։ Սաղ թունելները փլվելու են, մեր օդն էլ են փակելու։ Կանչեք ձեր սրտի երգչին, թող գա հրապարակում #կանցերտ տա..»,- գրել է լրագրողը։