Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնին
Հասարակություն

Անկախության տոնը կազմակերպելու է կառավարության սիրեցյալ «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը՝ ահռելի գումարով․ Hraparak․am

Hraparak․am-ը գրում է․ Հոկտեմբերին «Էրեբունի-Երեւան» ավանդական տոնակատարությունները չենք նշելու, որովհետեւ ազգը սիրտ չունի, բայց Անկախության տոն՝ սեպտեմբերի 21, ունենալու ենք։ Վարչապետը որոշել է, որ տոն պետք է։ Նա երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, որն «առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։ Ահա այսպես, անկախության հերը գունագեղ ձեւով անիծելուց հետո գունագեղ ձեւով դրա տոնն ենք նշում։

Դե, իսկ «մասշտաբայինն» առաջին հերթին վերաբերում է ոչ թե նահատակներին հիշելու եղանակին, այլ՝ ծախսերին։ Որքա՞ն գումար է հատկացվելու սեպտեմբերի 21-ի միջոցառումների համար, ո՞ր կազմակերպությունն է կազմակերպելու տոնը։

«Հրապարակի» տեղեկություններով, անկախության տոնը նշելու համար բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլար։ Որպեսզի պատկերացնենք, թե դա ինչ թիվ է, համեմատենք նախկին տարիների ծախսերի հետ․ 2018 թվականին անկախության 27-ամյակը նշելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է 84 մլն 775 հազար դրամ: Այն օգտագործվել է բեմերի, երաժշտական տեխնիկայի տեղադրման եւ սպասարկման համար:

Մոտավորապես նույնչափ գումար՝ 100 մլն դրամ էր հատկացվել անկախության հռչակման 25-րդ եւ 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների համար։

Տարբերությունն ահռելի է։ Իսկ այդ տարիներին Հայաստանն անհամեմատ ավելի բարեկեցիկ երկիր էր, Արցախը մերն էր, տարբեր վարակներից չէինք մահանում, չունեինք օր-օրի աճող գներ եւ այլն։ 2 մլն դոլարը ծախսելու համար մրցույթ չի հայտարարվելու։ Գնումը կառավարությունը ձեւակերպել է որպես հրատապ եւ իրականացնում է մեկ անձից, այսինքն՝ առանց մրցույթի։ Այդ մեկ անձը կառավարության սիրեցյալ ընկերությունն է՝ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը Նիկոլ Փաշինյանի օրոք մեծ պատվերներ է ստանում։

Այս ընկերության սեփականատեր Աշոտ Առաքելյանը Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի, եւ հենց Արայիկ Հարությունյանն է ապահովում Աշոտ Առաքելյանի «պռախոդը» նոր իշխանության օրոք։ «Դոմինո փրոդաքշն»-ին 2018-2021թթ․ կառավարական պատվերներ են տրվել՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումներից մինչեւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնություններ։ Նույնիսկ «Ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից է այն կինո եւ տեսաֆիլմերի արտադրության պատվեր ստացել։ Հասկանալի չէ, թե ինչ արժանիքների համար է Աշոտ Առաքելյանն իրագործում այս բոլոր ծրագրերը, այն դեպքում, երբ տասնյակներով այլ նմանատիպ ընկերություններ կան, իսկ Առաքելյանինը հայտնի է միայն մասնագիտական շրջանակներին եւ միայն մեկ գործով՝ «Կիլիկիա. Առյուծների երկիր» պատմական ֆիլմաշարով։

Աշոտ Առաքելյանն իր վերելքը սկսել է Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունում, երբ քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր։ Նրա մասին խոսեցին 2008թ. նախագահական ընտրություններից առաջ, երբ քարոզչական հայտնի հոլովակի հում նյութի արտահոսք էր եղել, եւ բոլորը տեսան, թե ինչպես են Ալբերտ Ազարյանն ու Հրանտ Թոխատյանը հայհոյում Սերժ Սարգսյանին եւ Երվանդ Զախարյանին։

Այն ժամանակ ԶԼՄ-ները գրեցին, որ տեսանյութը նկարել է Առաքելյանը, եւ արտահոսքը կատարել է նկարահանող խումբը։ Այդ օրերին էր, որ 6-րդ վարչությունը հավաքեց բոլորին, ովքեր կարող էին առնչություն ունենալ հոլովակի հետ։ Աշոտ Առաքելյանը եւ էլի մարդիկ ազատվեցին աշխատանքից։ Առաքելյանն այդ իրադարձություններից հետո՝ 2009-ին, այլ անձանց հետ, այդ թվում՝ ֆրանսահայ Սեւակ Սերոբյանի, հիմնեց «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերությունը։ 2013 թվականին ընկերությունը տուգանվել է կեղծ տեղեկություններ հրապարակելու եւ անբարեխիղճ մրցակցության համար։ Մեզ հայտնի տեղեկությունները փորձեցինք ճշտել Աշոտ Առաքելյանից։ Որոշ տվյալներ նա հերքեց, մի մասը հաստատեց, մի մասից էլ տեղյակ չէր։ Օրինակ՝ չգիտեր, թե ինչ ընթացակարգով են իրեն ընտրել սեպտեմբերի 21-ի ծրագրի համար։

- Ճի՞շտ է, որ Ձեր կազմակերպությունն է անկախության օրվա միջոցառումներն իրականացնելու։

- Այո, ճիշտ է։

- Ի՞նչ գումարի մասին է խոսքը, ճի՞շտ է, որ 1 մլրդ դրամ է հատկացվում՝ 2 մլն դոլար, եւ մեկ անձից գնման ընթացակարգո

- Ոչ, ոչ, նման գումարի մասին չէ խոսքը, ոչ էլ մեկ անձից գնմ

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։