Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնին
Վազող տողեր

Գերիների ու անհետ կորածների հարազատների համբերության բաժակը լցվել է. Արարատ Միրզոյանը չի ընդունել անհետ կորածների և գերիների հարազատներին. Exclusive.am

Exclusive.am-ի տեղեկություններով՝ օրերս անհետ կորածների և գերիների հարազատները՝ թվով շուրջ 30-35 մարդ, գնացել են Արտաքին գործերի նախարարություն՝ հանդիպելու նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին և նրանից իրենց զինծառայողների մասին որևէ տեղեկություն ստանալու:

Հարազատներին, սակայն, ընդունել է ոչ թե հենց Միրզոյանը, այլ նախարարության 3 ներկայացուցիչ. ծնողներն անգամ չեն հետաքրքրվել, թե ի պաշտոնե ովքեր են այդ ներկայացուցիչները, քանի որ իրենց նպատակը հենց նախարար Միրզոյանի հետ հանդիպելն է եղել:

Վերջինս չի ընդունել հարազատներին. բացատրել են, թե նախապես է պետք պայմանավորվել հանդիպման համար: Հեռախոսահամար են վերցրել ու ասել՝ կզանգենք:

ԱԳՆ աշխատակիցների հետ զրույցից ծնողներն առանձնապես տպավորված չեն. նրանք միայն լսել են իրենց հարցերն ու գրի առել դրանք:

«Ասացին՝ նախօրոք պետք է պայմանավորվեք, ինքը զբաղված է: Հետո իբր իրենք պետք է կանչեն, կարող է 10 հոգու հետ հանդիպի: Ասել են՝ բոլորի հետ հանդիպել հնարավոր չէ՝ մենք սրահ չունենք: Սրահ չունեն, թող դրսում հանդիպի, հո չե՞նք եկել իրեն ուտենք, ուտող լինենք, կմտնենք ներսը կուտենք: Միրզոյանի հետ հանդիպման հավանական ժամկետ չի նշվել: Ես չեմ հավատում, որ կհանդիպենք: հանդիպենք էլ, լուրջ բան չի լինելու, որովհետև բոլորը նույն հեքիաթներն են: Բոլորը, որ կառույցն ուզում ես, մտիր: Մեզ ոչ մի լուրջ պատասխան չեն տալիս: Հանդիպման եկածներից մեկն ասաց, որ շուրջ 80 մարդու մասին փաստաթղթավորված տեղեկություններ ունեն, մյուսն ասաց 80 չի, շատ է՝ մոտ 200: Կարճ ասած՝ բանից անտեղյակ մարդիկ էին՝ խոսեինք, լսեին, թողնեինք-գնայինք»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ զինծառայողների հարազատներից մեկն էլ ԱԳՆ ներկայացուցիչներին ասել է, որ ինքն անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ մեր գերիների թիվն առնվազն 680 է:

Ծնողները նաև հարց են ուղղել ԱԳՆ ներկայացուցիչներին, թե ինչպե՞ս է ստացվել, որ ամիսներ շարունակ ԱԳ նախարար չենք ունեցել, բայց գերիներ են վերադարձել, իսկ հիմա նախարարը նշանակված է, սակայն, սայլը տեղից չի շարժվում:

«Մեր համբերության բաժակը լցվել է, էլ հնարավոր է, ծնողներն էլ չգիտեն՝ ինչ է լինելու վերջը»,- ասաց Exclusive.am-ի զրուցակիցը: