Եթե էդ բլոգերը մի շիշ «զելյոնկա» շփեր նախարարի երեսին՝ ավելի շատ դիտում կհավաքեր ու ավելի շատ մարդ կլսեր Արցախի անունը
Բելլա Լալայանն անդրադարձել է ռուս բլոգերի տեսանյութին, որտեղ նա ներխուժում է Արցախի ԱԳՆ ու լուսանկարվում նախարար Դավիթ Բաբայանի հետ՝ գոչելով Cheese։
«Թե բա՝ դիտավորյալ ենք էդ կլիպը հանել, որ մի քանի հազար մարդ Արցախի անունը լսի․․․
Դե, ճիշտն ասած, եթե էդ բլոգրեը մի շիշ «զելյոնկա» շփեր նախարարի երեսին՝ ավելի շատ դիտում կհավաքեր այդ վիդեոն ու ավելի շատ մարդ կլսեր Արցախի անունը․․.
կամ էլ եթե Արցախի անվան շուրջ դիտումներ հավաքելու նպատակ ունեք,
Քիմ Քարդաշյանին խնդրեք՝ մարմնի հետաքրքիր մի մասի վրա գրի Արցախ․ միանգամից 252 մլն կկարդա Արցախ.,.»։