Ադրբեջանը Նախիջևանում անցկացնում է զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների համապարփակ զորավարժություններ: Այս մասին տեղեկանում ենք Minval.az պարբերականից։
Զորավարժությունն անցկացվում է Նախիջևանում։
Բանակային ավիացիան նույնպես մասնակցել է անձնակազմի զգոնությունն ու պրոֆեսիոնալիզմը ստուգելու վարժանքներին: Ընդգծենք, որ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը գրեթե ամեն ամիս իրականացնում է զորավարժություններ։