Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնին
Վազող տողեր

Բացահայտ ծաղրում է մեզ՝ որդիներին կորցրած ծնողներիս. Կարին Տոնոյանը՝ Փաշինյանի մասին

«Իշխանության ցինիզմի հերթական դրսևորումը. «...Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։ Ես գիտեի, որ կա հոգու ցավ, բայց չգիտեի, որ կա մտքի ցավ, արյան ցավ ու ատելության ցավ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայր Կարին Տոնոյանը։

«Այս մարդը բացահայտ ծաղրում է նախ մեզ՝ որդիներին կորցրած ծնողներիս, և ստիպում, որ երակներումս արյան փոխարեն ատելության լեղի հոսի, որ զրկվենք մարդկայնորեն դատելու կարողությունից, որ հոգիներս երազի անգամ դժողքի մասին, բայց ոչ այսպիսի նվաստացման, այսպիսի անճարության, ազգային այսպիսի անարժանապատիվ կեցվածքից տառապելու մասին:

Դուք՝ հայրենիքը դավադիր պատերազմով նվիրաբերածներդ մեր զոհված զավակների հիշատակին «գունագեղ» տոն եք նվիրում, մեզ նորից խելագարության հասցնում, մենք էլ մեր հերթին նվիրում ենք այն ձեր բոլոր դժբախտ զավակներին, ում հայրերի խղճի վրա է մեր զավակների անմեղ արյունն ու Հայրենիքի կորստի մեծագույն մեղքը: Ես ձեր զավակներին չեմ մաղթում ոչ մահ ու ոչ էլ ցավ, չէ, մաղթում եմ միայն, որ հարյուր տարի ապրեն ու հարյուր տարի ամեն վայրկյան հիշեն, որ իրենք մարդասպանների ու ազգադավների զավակներ են:

Մաղթում եմ, որ ձեր զավակները այդ բոլոր տոնակատարություններին լիաթոք մասնակցեն ու իրենց ձեռքի գինու բաժակի մեջ միշտ տեսնեն ու զգան իրենց հայրերի հեղած արյան համը:

Մաղթում եմ, որ 100 տարվա մեջ 100 երկիր ու տուն փոխեն ու այդպես էլ չկշտանան երբեք ու չհասկանան հայրենի տան ու Հայրենիքի հարգը....

Ոչ մեկը չհամարձակվի այլևս խոսել մեր որդիների մասին կամ նրանց հիշատակին որևէ տոն նվիրել, նրանք ոչնչով ձերը չեն, նրանց ոտքերի փոշին անգամ ձերը պատվից ու գիտակցությունից կիլոմետրերով վեր ու վեհ է:

Այսուհետ խոսելիս կտաք միայն այն նահատակների անունները, ում ծնողները ձեզ կտան այդ իրավունքը:

Չհամարձակվեք խոսել բոլորի անունից, չհամարձակվեք ու չհամարձակվեք», - գրել է Տոնոյանը։