Օբաման այսօր ամենամյա մամուլի ասուլիս կանցկացնի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Սպիտակ տանը կանցկացնի ամենամյա մամուլի ասուլիս, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Լրագրողների հետ շփումից հետո Օբաման կայցելի ահաբեկչական հարձակման ենթարկված կալիֆոռնիական Սան Բեռնարդինո, այնուհետև Հավայան կղզիներ, որտեղ էլ կանցկացնի ձմեռային արձակուրդներ:
Հիշեցնենք, որ Սան Բեռնարդինո քաղաքում հրաձգություն էր կատարվել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար նախատեսված կենտրոնի տարածքում։ Սպանվել էր 14, վիրավորվել 17 մարդ։