էն Ալենն ասում էր՝ ես կիսում եմ ձեր ցավը, արա, էդ մեր ցավի հետ կիսվող տղեն էսօր գնում ա կլուբներում տժժո՞ւմ ա. զոհվածի հարազատ (տեսանյութ)
Կառավարություն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպեք, ու նշվում է, որ զոհերի հիշատակին է, ուրեմն լավ իմացեք՝ սև հրավառություն կբերեն ձեր գլխին սգացող ծնողները: Մարդկանց պետք չի էս տեսակ արհամարհել ու էս տեսակ վիրավորանք հասցնել, ի՞նչ ա նշանակում զոհերի հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել է զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Տո դուք զոհ հարգո՞ղ եք, տո դուք զոհի հիշատակ հարգո՞ղ եք: Մի քանի օր առաջ ԱԺ փակ նիստում էն Ալենն ասում էր՝ ես կիսում եմ ձեր ցավը, արա, էդ մեր ցավի հետ կիսվող տղեն էսօր գնում ա կլուբներում տժժո՞ւմ ա: Դուք լրիվ անուղեղ եք»,- ասաց նա:
Ղուկասյանը նշեց, որ իր հարազատն այդ ակումբի կողքով անցնելիս է եղել, ցանկություն է ունեցել ներս մտնելու, բայց իմացել է, որ մուտքավճարը միայն 4000 դոլար է ու չի մտել:
Մանրամասները՝ տեսանյութում