Միայն վերջին տականքը կարող էր խոստանալ ծավալուն տոնական միջոցառում՝ 44-օրյա պատերազմից հետո․ Աղվան Վարդանյան
Այդ տեսարանները, շոուները իրական խնդրից շեղելու միջոց է և այս իշխանության ձեռագիրը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինայնի գունագեղ հրավառության մասին հայտարարությանը։
«44-օրյա պատերազմից հետո Հանրապետության օրը նշել գունագեղ հրավառությամբ՝ միայն վերջին տականքը կարող էր անել։ Մենք ողբերգական հարվածներ ենք ստացել ու մասշտաբային գունագեղ տոնակատարությունը զառացանք է ու աներեսության ևս մեկ դրսևորում»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանին հասցվել է այնքան ծանր ու ողբերգական հարված, որ դա հանգեցրել է նրա փաստացի ինքնիշխանության նվազմանը։
Վարդանյանի կարծիքով՝ իշխանությունն ընդամենը փորձում է շեղել մարդկանց օրախնդիր հարցերից եւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներից՝ հերթական անգամ նենգափոխելով իրական օրակարգը կեղծով։