Այս պատերազմում 822 արցախցի է զոհվել, անհետ կորած է 65-ը. Արցախի ՄԻՊ
44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի հանրապետությունից 742 զինծառայող և 80 քաղաքացիական անձ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ կոչ անելով չտարանջատել, թե զոհված զինծառայողը Արցախից է, Հայաստանից, թե որևէ այլ բնակավայրից:
Նրա խոսքով՝ այս պահին ունեն անհետ կորած 45 արցախցի զինծառայող և 20 քաղաքացիական անձ: