ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարը մահացել է վարժանքների ժամանակ
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել է ծառայության ընթացքում՝ փրկելով մարդու կյանք։ Այս մասին հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ Եվգենի Զինիչևը ողբերգական կերպով մահացել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս՝ մասնակցելով արկտիկական գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու միջգերատեսչական վարժանքներին՝ փրկելով մարդու կյանք»,- ասել են նախարարությունից: