Ես չեմ գնացել, որ հանձնվեմ թուրքին. Շուշի վերադառնալու փորձ արած կինը Ասկերանում է (տեսանյութ)
4 երեխաների հետ Շուշի վերադառնալու փորձ արած կինը թշնամուն հանձնվելու միտք չի ունեցել:
32 ամյա Իզաուրա Աբգարյանի խոսքով՝ ծայրահեղ քայլի է դիմել ապրելու տեղ չունենալու պատճառով: Օգոստոսի սկզբին վերցրել է մահացած ամուսնու լուսանկարն ու երեխաների հետ փորձել հատել սահմանը:
Ռուս խաղաղապահներն են նրանց հետ վերադարձրել: Դեպքից հետո Իզաուրայի ընտանիքը Ասկերանում ժամանակավոր կացարան է գտել: