Ուժգին երկրաշարժ Մեքսիկայում. կա զոհ
Մեքսիկայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից հետո առանց էլեկտրաէներգիայի է մնացել մոտ 1,6 միլիոն մարդ:
Այս մասին հայտնել է Էլեկտրաէներգիայի դաշնային հանձնաժողովը:
Երկրաշարժը գրանցվել է երեկ երեկոյան՝ Մեքսիկայի հարավ արևելքում գտնվող Գերրերո նահանգում: Ցնցումների ուժգնությունը կազմել է 7,1 մագնիտուդ:
Նշվում է, որ կան ավերածություններ և տուժածներ: Այս պահին հայտնի է 1 զոհի մասին: