Աղվան Հովսեփյանի ծառայական գործունեության հետ կապված ապօրինություն չեն գտել, բոլոր պղպջակները պայթելու են. փաստաբան
ՀՔԾ քննիչը նախկին գխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին պատրաստվում է կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։ Այս մասին հայտարարություն է տարածել Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը։
«Քիչ առաջ Աղվան Գառնիկի Հովսեփյանը նշանակվել է մեղադրյալ (սարկազմս կհասկանան մասնագետները)։ Քննիչը պատրաստվում է խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան։ Խիստ կարեւոր է, որ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որեւէ ապօրինություն մեղսագրել։ Մեղադրանքի կողմը անհաջող փորձ է արել վերջինիս հասուն որդիների կողմից բիզնես գործունեությունը ներկայացնել որպես պարոն Հովսեփյանի հովանավորչության արդյունք։ Գտնվել են երկու «շաքար սիլվա», որոնք ստանձնել են համապատասխան գործիքի դերը եւ քննությանը մատակարարել անհրաժեշտ դատարկաբանությամբ։ Ձերբակալման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է։ Աղվան Հովսեփյանը տրամադրված է մարտական։ Մեղադրանքը բնականաբար չի ընդունում։ Համոզված եմ, որ բոլոր պղպջակները արագ պայթելու են»,- գրել է փաստաբանը։