Լրագրողների նկատմամբ խայտառակ սահմանափակումները ոչ մի համաչափության մեջ չէին մտնում․ Ռուբեն Մելիքյան
Լրագրողների նկատմամբ խայտառակ սահմանափակումները չաշխատեցին։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ նրա՝ լրագրողների նկատմամբ սահմանափակումներն ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործողություններ կիրառելն էր և անպատիժ մնալը։
«Լրագրողների նկատմամբ այս խայտառակ սահմանափակումները, բնականաբար, ոչ միայն համաչափության մեջ չէր մտնում, բայց դրանք չաշխատեցին, որովհետև այն ծեծ ու ջարդը, որը կազմակերպվեց Ազգային ժողովում նկարահանեցին հենց Ազգային ժողովի պատգամավորները»,- ասաց Մելիքյանը։