Նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ՝ առանց Արցախի կադրերի
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ամեն օր ուղիղ կեսգիշերին հայկական բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվող ցանկացած հաղորդում ընդհատվում է, հնչում է ՀՀ օրհներգը, և Հայաստանից ու Արցախից գեղեցիկ կադրեր են ցուցադրվում։
Պարզվում է, հեղափոխական իշխանությունները որոշել են «թարմացնել» նաև այդ կադրերը, ու հիմա ահռելի գումարներ են ծախսվում նոր հոլովակներ նկարահանելու համար։ Իսկ բուն նպատակն այն է, որ այևս Արցախից որևէ կադր չցուցադրվի։