Քաբուլում լրագրողները վնասվածքներ են ստացել բողոքի ցույցերը լուսաբանելիս
Աֆղանական Kabul News հեռուստաընկերության օպերատորը և լրագրողը վիրավորվել են Քաբուլում հակապակիստանյան ցույցերը լուսաբանելիս:
Թալիբները ուժ են կիրառել և խլել են նրանց սարքավորումները: Ավելի վաղ նաև հաղորդվել էր Tolo News հեռուստաալիքի օպերատորի ձերբակալության մասին:
Երեքշաբթի օրը աֆղանստանցիները Քաբուլում բողոքի ցույց են իրականացրել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆաիզի մայրաքաղաք կատարած այցի պատճառով:
Մարդիկ դժգոհ են պետության ներքին գործերին Պակիստանի միջամտությունից: