Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնին
Հասարակություն

42 վիրավորի միայնակ Արցախից Երևան տեղափոխած կամավոր Ժիրայրին մեղադրում են Շուշիից ՈւԱԶ գողանալու համար

44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Գեւորգյանին ռազմական ոստիկանությունը մեղադրում է ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա յուրացնելու մեջ: Տեղեկությունը forrights.am-ի հետ զրույցում հայտնեց կամավորական Ժիրայր Գևորգյանը, որը միաժամանակ հայտնեց, որ պատերազմին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել Մոսկվայից:

Ժիրայր Գեւորգյանը չի ընդունում իրավապահների մեղադրանքերը, այլ իր պարզաբանումներն է ներկայացնում, որ ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան ոչ թե գողացել է, այլ իրենից ոչ մեկ հետ չի վերցրել:

«Նոյեմբերի 6-ին տագնապ տվեցին, որ մարտական գործողություն կա պետք է կատարենք ու գնանք տուն: Շուշիում բոյերի ենք մասնակցում, հետո ինձ առաջարկում են ՈւԱԶ քշել: Վիրավորներին եմ իջեցնում Շուշիից Ստեփանակերտ: Իջել մարդկանց կտոր-կտոր հավաքել եմ: Նոյեմբերի 9-ին, որ համաձայնագիր են ստորագրում այդ ՈւԱԶ-ը մնում է իմ մոտ, սկսում եմ Ստեփանակերտից ամեն օր մարդկանց բերել Մուրացանի հիվանդանոց: Ընդհանուր 42 վիրավորի եմ տեղափոխում, ոչ մեկ բենզին չի տվել, ես եմ իմ ոսկի ցեփը ծախել ու բենզին գնել»,- ասում է կամավորականը:

Ժիրայրն ասում է, որ երբ ավարտում է վիրավորների տեղափոխությունը Ստեփանակերտից Երևան, որոշում է մեքենան վերադարձնել Արցախի ՊԲ-ին:

«Նոյեմբերի վերջ մտնում եմ Արցախի ԳՇ ասում եմ, որ սենց մեքենա կա, ուզում եմ հետ տամ: Համարս վերցնում են ասում են, որ ինձ կզանգեն, կբերեմ: Մինչեւ նոր տարի չզանգեցին, հունվարի մեջ գնացի Հայաստանի պաշտպանության նախարարություն: Նույն բանն էլ այստեղ ասեցին ու ոչ մի անգամ չզանգեցին: Այս մասին նաեւ Աշտարակի քաղաքապետին եմ ասել, որ տանեն, ասաց թող ընտրություններն անցնի մի բան կանեմ: Իմ հայաթում տեղ չկար, ավտոն տանում եմ գյուղ՝ մորքուրիս հայաթում եմ կանգնացնում: Անցնում է մի ամիս ոստիկանները գալիս են իմ եւ մորքուրիս տուն՝ մասկի շոու են սարքում: Ինձ էլ տանում են Աշտարակի ոստիկանություն, մինչեւ իրիկուն պահում են, հետո էլ ասում են, որ մեքենան քշեմ, տանեմ ռազմական ոստիկանություն»,-նշում է Ժիրայրը եւ շեշտում, որ ինքը ցանկացել է մեքենան իրենից հետ վերցնեն, բայց ոչ մի կառույց չի վերցրել:

Մայիսի 24-ին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետը Ժիրայր Գեւորգյանին վերագրվող միջադեպով քրեկան գործ հարուցելու մասին որոշում է կայացնում: Պատերազմի մասնակցին մեղադրում են մեքենան յուրացնելու մեջ: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազին:

Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ Ժիրայր Գեւորգյանը դեռ որեւէ կարգավիճակ չունի, նախաքննությունը շարունակվում է:

Ուշագրավ է, որ ՊՆ-ի ռազմական ոստիկանության՝ Ժիրայր Գեւորգյանին ուղղված մեղադրանքերին զուգահեռ Պաշտպանության նախարարության «Զինուժ» հեռուստածրագիրը ռեպորտաժ է նկարհանել Ժիրայր Գեւորգյանի մասին:

«Կամավոր զինվորագրված ու ընկերների հետ պատերազմի երկրորդ օրն Արցախ մեկնած Ժիրայրի պատմության գագաթնակետը նոյեմբերի 6-ն էր, երբ Շուշիի մատույցներում թեժ մարտերի ժամանակ դաշտում լքված «ՈւԱԶ» գտավ ու հենց այդ պահից որոշեց ստանձնել առաջնագծից վիրավորներից տարհանելու եւ հոսպիտալներ հասցնելու առաքելությունը»,- նշված է «Զինուժի» ռեպարտաժում։