Պուտինն ու Շոյգուն միասին արձակուրդի են մեկնել տայգա
Բլագովեշչենսկ այցելելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ միասին մի քանի օրով արձակուրդ է գնացել Սիբիրյան տայգա: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Pool N3» հեռագրական ալիքը:
Նրանց հանգստի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։
Ընդգծենք, որ վերջին տարիներին Պուտինն ու Շոյգուն հաճախակի են միասին գնում արձակուրդի և հիմնականում հանգստանում են Ռուսաստանի տայգաներում։