Աֆղանստանի Նանգարհար նահանգում ձերբակալվել է «Իսլամական պետության» 80 զինյալ
Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգի իշխանությունները հայտարարել են «Իսլամական պետության» 80 զինյալի ձերբակալման մասին:
«Թալիբները» վերջին օրերին ձերբակալել են ԻՊ -ի մոտ 80 զինյալների։ Այս մասին ասել է նահանգապետ Մուհամմադ Նադիմը: Նա հավելել է, որ շարժումը շարունակում է ջանքեր գործադրել ահաբեկիչների դեմ պայքարելու համար:
Վերջին երեք օրվա ընթացքում ձերբակալվել է 6 մարդ։
Անցած շաբաթվա ընթացքում թալիբները փակել են վեց կրթական հաստատություններ, որոնք կարող են կապված լինել ԻՊ-ի հետ։