Ղազախստանում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի
Ղազախստանում զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Այս մասին այսօր հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 26-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ժամբիլի շրջանում հրդեհ է բռնկվել զորամասի պահեստում, որտեղ պահվում է զինամթերք: Առնվազն տասը պայթյուն է որոտացել: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մոտ 100 տուժած հոսպիտալացվել է, այդ թվում՝ տեղի արտակարգ իրավիճակների վարչության 49 աշխատակից:
Մինչ այժմ հաղորդվում է 15 զոհի և մեկ անհայտ կորածի որոնման մասին: