«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դիմում են ներկայացրել ՍԴ
Ընդդիմադրիր խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես ասվում է.
«ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համագործակցությամբ մշակվել և ՍԴ է ներկայացվել դիմում, որով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը, որի հետևանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը»։