Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»
Մամուլ

Եթե ընդդիմությունները տարանջատվեցին, ապա փոշիացնելու են իրենց ձայները և դրանով ջուր են լցնելու իշխանությունների ջրաղացին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշնան ընթացքում Հայաստանի մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնք կարևոր հանգրվան կարող են դառնալ երկրի քաղաքական միավորների համար համայնքներում իրենց ուժերը չափելու նպատակով։ Այնպես որ, առաջիկայում վերստին քաղաքական գործընթացների ակտիվացում է սպասվում։ Եվ, բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ձգտելու է համայնքային մակարդակում համապատասխան քաղաքական ռեսուրսներ ստեղծել՝ հետագա համապետական ընտրություններում ավելի ամուր դիրքերից հանդես գալու համար։

Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացում ընդգրկուն անդրադարձ եղավ նաև ՏԻՄ-երի հարցին։ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը ցույց էր տալիս, որ իրեն հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ մի շարք համայնքների ղեկավարներ ոչ թե իշխանություններին են սատարում, այլ աջակցում են ընդդիմությանը։ Իսկ այդ հանգամանքը որոշ մարզերում պատկեր է փոխում։

Դրանով պայմանավորված՝ Փաշինյանն իր նախընտրական հանդիպումների ժամանակ մուրճով սպառնում էր այդ համայնքապետներին՝ նշելով, որ քաղաքական վենդետա է լինելու, նրանք պետք է ընտրություններից հետո անմիջապես դիմումներ գրեն և հեռանան։ Եվ ահա, ընտրություններից հետո գրանցվեցին այնպիսի դեպքեր, որ իշխանության ներկայացուցիչները տարբեր ճնշումների միջոցով համայնքապետներին ուղղակի սպառնում են, որպեսզի նրանք ազատման դիմումներ գրեն ու հեռանան։ Որոշ դեպքերում էլ համայնքապետներին հեռացնելու նպատակով նրանց շինծու քրեական գործերի թիրախ են դարձնում։ Իսկ ում չկարողացան այդ միջոցով հեռացնելու ճանապարհներ գտնել, փորձեցին «վերբովկա» անել։

Սակայն տվյալ դեպքում իշխանություններին ժողովրդավարության հարցը չի էլ հուզում, դա երկակի ստանդարտների խնդիր է, չէ՞ որ համայնքապետներն իրենց մանդատը ստացել են համայնքների բնակչությունից, այլ ոչ թե նշանակվել են իշխանությունների կողմից, որ իշխանությունները նրանց հեռացնեն։ Եվ սրանով իշխանություններն անտեսում են ժողովրդի ձայնը։ Սակայն ժամանակ կար, երբ, օրինակ՝ Աբովյանում իշխանության թեկնածուն պարտվեց, Փաշինյանը հայտարարեց, թե հաղթել է ժողովրդավարությունը, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօրվա իշխող ուժը գործի է դրել բոլոր հնարավոր լծակները ՏԻՄ-երն ամբողջությամբ զավթելու համար։

Ճիշտ է՝ քաղաքական ուժերի, այդ թվում՝ բնականաբար, իշխանական ուժի համար, նորմալ երևույթ է ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար պայքարելը, բայց հարցն այն է, թե ինչ ճանապարհով։ Քանի որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվում, ապա իշխանությունները փորձում են արագ կերպով ինչքան հնարավոր է շատ համայնքներ խոշորացնել։ Հաշվարկն այն է, որ դրանով տեղերում հեղինակություն վայելող համայնքապետների հնարավորությունները կարող են փոքրանալ, իսկ ՔՊ-ի համար նոր շանսեր ստեղծվել։

Այս ճանապարհին իշխանություններին այնքան էլ չի հուզում այն հարցը, թե տվյալ համայնքներում խոշորացումն իրոք անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ։ Մի շարք համայնքների բնակիչներ արդեն իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, որ խոշորացման արդյունքում իրենց համայնքները ոչ մի օգուտ չեն ստանալու և ավելի անտեսված վիճակի են մատնվելու։ Այսպիսի գործելակերպի հետ մեկտեղ իշխանությունները սկսել են խոսել հեղափոխական արժեքներին հավատարիմ թեկնածուների առաջադրման մասին։ Իսկ մենք միամտաբար գիտեինք, թե ՏԻՄ ղեկավարների ընտրության համար այլ արժեքներ են պետք, որոնք կբխեն տվյալ համայնքի զարգացման շահերից։

Մյուս կողմից էլ՝ որպեսզի իշխանություններն այս անգամ արդեն ամբողջովին չխժռեն ՏԻՄ համակարգն ու որոշակի բալանս ապահովվի, ապա ընդդիմությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի տեղերում։ Այստեղ նաև ընդդիմադիր ուժերի միասնականության հարցն է բարձրանում։

Հարկ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական օրակարգով հանդես գան, այլապես եթե նրանք տարանջատվեցին, ապա փոշիացնելու են իրենց ձայները և դրանով ջուր են լցնելու իշխանությունների ջրաղացին»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում