Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Ինքնասիրության դեֆիցիտ. ակտիվիստ Արշակյանը ցույց էր անում ընդդեմ ՌԴ իշխանության, ԱԺ փոխխոսնակ Արշակյանը՝ Պուտինի կուսակցության հետ պատրաստ է երկարատև համագործակցության

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատև համագործակցության ընդլայնմամբ»:

Հայտարարության հեղինակն Ազգային ժողովի փոխխոսնակ, բռունցքները լրագրողի նկատմամբ գործի դրած Հակոբ Արշակյանն է, ով փոքրիկ դերասանություն արեց՝ այդ ժամանակ հեռանալով պաշտոնից և հետագայում, իհարկե, ավելի հարմար աթոռ զբաղեցրեց:

Բայց մեր հրապարակումն ամենևին էլ Արշակյանի՝ աթոռներից կառչելու կամ էլ բռունցքները գործի դնելու մասին չէ, այլ այն մասին, թե որքան հեռու են ինքնասիրությունն ու Փաշինյան Նիկոլի մոտ մի կերպ աշխատանք գտած ջահել-ջուհուլը: 

Այս օրերին, օրինակ, իշխանական թևը ջանքերի գերլարումով, ՊՈԱԿ-ներն ու ֆեյքարանները գործի դրած՝ շրխկացնում է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի երեսին, թե ինչպես է վերջինս հեղափոխության ժամանակ դրական խոսել մի մարդու մասին, ում այժմ դիմում է վերջին բառերով: Բայց նույն ՊՈԱԿ-ներին ու ֆեյքերին, պատերազմում պարտվածներին ձայն տվածներին ընդհանրապես չի հուզում, որ այսօր  ««Եդինայա Ռոսիա»» կուսակցության հետ երկարատև համագործակցության ընդլայնմամբ» խոնարհաբար հետաքրքրված ՔՊ-ական Արշակյանը ոչ վաղ անցյալում բողոքի ակցիաների էր մասնակցում իր ընկերներ Նարեկ Բաբայանի ու Արայիկ Հարությունյանի հետ՝ ընդդեմ ՌԴ իշխանությունների: 

Արշակյանն ու իր ընկերները բառացիորեն բողոքում ու պահանջում էին, որ ազատ արձակվեն Պուտինի ամենամոլի ընդդիմադիրները, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնին, որն այսօր էլ շարունակում է մնալ այդպիսինը: Արշակյանն ու մյուսները բողոքում էին, թե, մեջբերենք, «Ռուսաստանում տեղի են ունեցել ընտրակեղծիքներ ու դրա արդյունքում բողոքի ակցիա են կազմակերպել, որի ընթացքում էլ ովքեր ակտիվ են եղել, ձերբակալվել են, պահանջում ենք նրանց ազատ արձակումը»

Եվ ուրեմն, եթե ցուցարար Արշակյանը կարծում էր, որ ռուսաստանյան իշխանությունն ընտրությունները հաղթել է կեղծիքներով, ապա ինչո՞ւ է արդեն պաշտոնյա դարձած Արշակյանը նույն ուժի հետ պատրաստ երկարատև համագործակցության: 

Արշակյանն այստեղ նմանվում է իր շեֆին, որը հայտարարում էր, թե նախկինները ինչքան օտար անձնագրով մարդ են տեսել, կոշիկները լիզել են, ու նրանց դիմում էր «այ անինքնասերներ»-ով: Հետաքրքիր է՝ տեսնես ո՞ւմ է հիշեցնում այս հայտարարությունն ընթերցողին, որն ունակ է համադրել ամպագոռգոռ ու մեծախոս հայտարարություններն ու ստորացված իրականությունը...

NEWSPRESS.am