4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը: Նորակոչիկներին շնորհավորել ու բարի ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը: