Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունը
Վազող տողեր

«Կյանքդ կամ քսակդ»․ իշխանությունները ստիպում են քաղաքացուն ընտրել վատի ու վատագույնի միջև

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս մեկ անգամ ի պաշտոնե հայտարարեց, թե հոկտեմբերի 1-ից բոլոր աշխատողները պետք է կա՛մ պատվաստվեն, կա՛մ 14 օրը մեկ թեստ հանձնեն։ Սա հնչում է որպես պարտադրանք՝ մոտավորապես այսպիսի սպառնալիքով՝ «կյանքդ կամ քսակդ»․․․․ 

Նախ չի քննարկվում այն, որ որևէ քաղաքացու պատվաստման պարտադրումն օրենքի խախտում է և սահմանադրական իրավունքների կոպիտ ոտնահարում։ 

«Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն, ինչ արգելված չէ օրենքներով ու չի խախտում այլոց իրավունքները: 

Իսկ մեկ այլ հոդվածով էլ պարզապես ոչ ոք չի կարող առանց ազատ և հստակ արտահայտած համաձայնության մարդուն ենթարկել գիտական, բժշկական կամ այլ փորձերի։ Մարդը պետք է նախապես տեղեկացված լինի հնարավոր հետևանքների մասին։

Ամենևին չիջեցնելով պատվաստման դերն ու նշանակությունը՝ պետք է նկատել նաև, որ, այնուամենայնիվ, պատվաստումը չի ապահովագրում մարդուն՝ կորոնավիրուսով վարակվելուց։

Ու քանի դեռ ոչ մի երաշխիք չկա, որ պատվաստումը մարդուն կփրկի կորոնավիրուսով վարակվելուց ու հետագա բարդություններ չեն լինի, մարդիկ հրաժարվում են պատվաստվումից։ 

Առողջապահության նախարարն ինքն է հայտարարել, որ պատվաստվելուց հետո եղել են ոչ միայն վարակման դեպքեր, այլև վարակվելուց հետո հիվանդը մահացել է։

Սա պատվաստման մասին։

Ինչ վերաբերվում է ամիսը 2 անգամ թեստավորման հարցին, ապա այն միջին հաշվով յուրաքանչյուր անհատի գրպանից կտանի 30 000 դրամ։ Սա այն դեպքում, երբ մեր երկրում միջին աշխատավարձը 100-120 հազար դրամ է։

Եթե վերևներից պարտադրում են թեստավորվել, ապա պետք է դա տեղի ունենա պետական բյուջեյի հաշվին։

Թեստի վճարովի հանձնումը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու․

Դա մարդկանց երկընտրանքի առաջ է կանգնեցնում՝ առանց սեփական ընտրությունը ունենալու։ Նրանք կա՛մ պետք է ընտրեն պատվաստումը՝ վտանգելով կյանքն ու առողջությունը (քանի որ, ինչպես նշեցինք, ոչ մի երաշխիք չկա, որ պատվաստումից հետո մարդ նորից չի վարակվի և չի մահանա), կամ էլ, դատարկելով գրպանները՝ պետք է թեստավորվեն։

Իհարկե, կարելի է հրաժարվել և՛ մեկից, և՛ մյուսից, բայց այս անգամ քաղաքացին կզրկվի նաև աշխատանքից ու իր եկամտից․․․

Ստացվում է, որ «ժողովրդավար» երկրում, որտեղ պետք է իշխեր ժողովրդի ազատ կամարտահայտումն ու հավասար պայմանները՝ իշխանությունները հարց են դնում քաղաքացիների առաջ՝ «կյանքդ կամ քսակդ»․․․

Մասնագետները վստահեցնում են, որ քաղաքացին կարող է դիմել փաստաբանի օգնությանը, եթե նրան որևէ բան պարտադրեն։ Բայց անկեղծ լինելու համար, պետք է նկատենք, որ մի երկրում, որտեղ նույն քաղաքացին չի վստահում իշխանությանն ու նրա ձեռք բերած պատվաստանյութին, որը երբեմն կյանքեր է խլում, ավելի քան անհավատ է արդարության նկատմամբ։

Չի երաշխավորվում, որ քաղաքացին իր իրավունքները պաշտպանելու ճանապարհին կզրկվի և փողից, և՛ աշխատանքից, և՛ առողջությունից․․․

Իհարկե, այդ նույն քաղաքացին սրա մասին չէր երազում, երբ գնում էր փողոց փակելու, բայց դա արդեն մեկ այլ պատմություն է, որին կանդրադառնանք մեկ այլ առիթով։

Արմինե Մկրտումյան