Պատվաստվելուց հրաժարվելու հիմքով անձին ո՛չ կարող են աշխատանքից ազատել, ո՛չ էլ աշխատավարձ չվճարել․ իրավաբան
Պատվաստվելուց հրաժարվելու հիմքով անձին ո՛չ կարող են աշխատանքից ազատել, ո՛չ էլ աշխատավարձ չվճարել կամ առավել ևս` տուգանել: Այս մասին տեղեկացնում է իրավաբան Վահե Գրիգորյանը։
«Ավելին, անձին առհասարակ չի կարելի ստիպել պատվաստվել կամ չպատվաստվել.
Նմանօրինակ ցանկացած հարկադրանք ինքնին հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորություններին:
Յուրաքանչյուր անձ պետք է ազատ լինի ընտրելու կրել դիմակ, թե ոչ, պատվաստվել, թե ոչ»։
